Ռուբեն Ամորիմը կգլխավորի «Միլանը»

Պորտուգալացի մասնագետ Ռուբեն Ամորիմը նշանակվել է «Միլանի» գլխավոր մարզչի պաշտոնում՝ փոխարինելով Մասիմիլիանո Ալեգրիին։ Ըստ Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ 41-ամյա մարզիչն իտալական ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2028 թվականի հունիսը՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։ «A Bola»-ի տվյալներով՝ Ամորիմի բազային աշխատավարձը կազմելու է տարեկան 3,5 միլիոն եվրո, որին կավելանան նաև հավելավճարներ՝ տիտղոսների և Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելու (դուրս գալու) համար։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16857

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով