Առաջիկա օրերին կդիմենք դատարան, որպեսզի Փաշինյանը ներողություն խնդրի. Օսիպյանի փաստաբան. «Փաստինֆո»

Առաջիկա օրերին կդիմենք դատարան, որպեսզի Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրի Արտուր Օսիպյանից։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արթուր Օսիպյանի փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը։ «Նախատեսում ենք քննարկել այդ հարցը։ Առաջիկա 1-2 օրը պատրաստելու ենք հայցադիմումը, որպեսզի մուտք անենք դատարան»,- նշեց փաստաբանը։ Դավիթ Հովհաննիսյանը նաև տեղեկացրեց, որ Արթուր Օսիպյանը չի շարունակում հացադուլը։ Հիշեցնենք, որ Արթուր Օսիպյանը ձերբակալվել էր 2026 թվականի մայիսի 18-ին՝ Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպից հետո, երբ քարոզարշավի ընթացքում մոտեցել էր վարչապետին և քննադատել նրան։ Միջադեպի ժամանակ կողմերի միջև տեղի է ունեցել բանավոր վիճաբանություն, որի ընթացքում Նիկոլ Փաշինյանը կոշտ բառապաշարով է արձագանքել Օսիպյանի հայտարարություններին։ 2026 թվականի հունիսի 10-ին որոշում է կայացվել Արթուր Օսիպյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը վերացնելու մասին: Կալանավայրում գտնվելու ընթացքում Օսիպյանը հացադուլի մեջ էր։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 6059

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով