Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Իրանի և ԱՄՆ-ի միջև հնարավոր համաձայնագրին ընդառաջ հնչում են երեսպաշտ հայտարարություններ, թե ինչպիսի առաջընթաց կարող է ապահովել դիվանագիտությունը։ Դրանք բոլորը կեղծ են, քանի որ առաջընթացը դիվանագիտական հարթության մեջ ապահովել են Իրանի ԶՈւ-երն իրենց հրթիռներով, ԱԹՍ-ներով, ռազմական մոտորանավակներով և այդ երկրի ռազմաքաղաքական վերնախավն ու ժողովուրդն իրենց անսասան կամքով և ոգով։ ԱՄՆ-ը չափազանց հզոր գերտերություն է, որպեսզի խոսք գնա կոնկրետ մի հակամարտության մեջ անհաջողությունից հետո այս երկրի թուլացման մասին։ Սակայն ակնհայտ է, որ վերջին պատերազմում Իրանի ռազմավարական աներկբա հաջողությունը նկատելիորեն նվազեցրել է ԱՄՆ-ի ուժի պրոյեկցիան ողջ մերձավորարևելյան տարածաշրջանում և ընդհակառակը՝ աննախադեպ կերպով ամրապնդել Իրանի դիրքն ու հեղինակությունը և հետևաբար նաև իրանական ուժի պրոյեկցիայի տիրույթը, որը նկատելի է դառնալու նաև Հարավային Կովկասում։ Այժմ կարծես ոչ մի կասկած չի մնացել, որ Իրանն իրապես արժանի է «մերձավորարևելյան առյուծ» այլաբանական կոչմանը»:



