Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի անդամ, «Նոր ժողովրդավարություն» կուսակցության ներկայացուցիչ Թեոդորոս Ռուսոպուլոսին։ Այս մասին տեղեկացնում են Հունաստանում ՀՀ դեսպանությունից: Հանդիպմանը քննարկվել են երկկողմ խորհդարանական հարաբերությունները զարգացնելուն ուղղված քայլերը։ Դեսպան Մկրտչյանը հույն խորհրդարանականին ներկայացրել է Հայաստան-Հունաստան բարեկամական հարաբերություններում արձանագրած ձեռքբերումները, առաջիկայում նախատեսված ծրագրերը։ Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում կայացած վերջին խորհրդարանական ընտրություններին, ինչի համատեքստում Թեոդորոս Ռուսոպուլոսը փոխանցել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված իր շնորհավորական նամակը։ Դեսպան Մկրտչյանը ներկայացրել է նաև հայկական արտադրատեսակները եվրոպական շուկայում



