Կանադայի իշխանությունները պատրաստ են աջակցություն ցույց տալ Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնմանը: The Globe and Mail թերթը հաղորդում է, որ այդ հայտարարությունն արել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնին Ֆրանսիայում G7-ի ղեկավարների գագաթնաժողովին ժամանելուց առաջ: Նա նշել է, որ պատրաստ է Մեծ յոթնյակի մյուս ղեկավարների հետ քննարկել, թե Կանադան ինչով կարող է օգնել այդ հարցում այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն և Իրանն ստորագրեն համաձայնությունը:



