Ուկրաինան հույս ունի, որ Իրանի համաձայնությունից հետո ԱՄՆ-ն կվերսկսի ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ջանքերը

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխըմբռնման հուշագիրը՝ նշելով, որ Կիևը հույս ունի, որ այն կխրախուսի Վաշինգտոնին վերսկսել Ռուսաստանի ներխուժումը դադարեցնելու ջանքերը։ յս մասին Սիբիհան նշել է X միկրոբլոգում գրառման մեջ։ «Ուկրաինան ողջունում է ԱՄՆ-Իրան գործարքը և նախագահ Թրամփի առաջնորդությունը դրան հասնելու գործում: Մենք հույս ունենք, որ այս համաձայնագիրն ամուր հիմք կհանդիսանա տարածաշրջանում երկարատև խաղաղության, կյանքի երաշխավորված պաշտպանության և համաշխարհային տնտեսության կայունացման համար», – նշվում է գրառման մեջ։ Սիբիհայի խոսքով՝ ամբողջ աշխարհին անհրաժեշտ է Հորմուզի նեղուցի վերաբացումը՝ «էներգետիկ շուկայի կայունության, այլ ոչ թե ագրեսորներին նոր լծակներ տալու համար», ինչպես նաև նավագնացության ազատությունն ապահովելու համար։ «Ուկրաինայում մենք սա նաև տեսնում ենք որպես խթան և հնարավորություն Միացյալ Նահանգների համար՝ վերսկսելու Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի դադարեցմանն ուղղված խաղաղության ջանքերը։ Ամերիկյան առաջնորդությունը կարևոր է այս պատերազմը դադարեցնելու համար», – հավելել է Սիբիհան։ Նախարարը նաև հույս է հայտնել է, որ խաղաղության ջանքերի հարցն առանցքային կլինի Ֆրանսիայում Մեծ յոթնյակի գագաթնաժողովի շրջանակում Ուկրաինայի և ԱՄՆ նախագահների հանդիպման ժամանակ։ «Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում այժմ կարևորագույն նշանակություն ունի մեկ սկզբունք. մենք պետք է աշխատենք ոչ միայն պատերազմը դադարեցնելու, այլև երկարատև խաղաղություն ապահովելու և ագրեսիայի ցանկացած կրկնություն կանխելու համար։ Ուկրաինան պատրաստ է եղել և շարունակում է պատրաստ լինել ամեն ինչ անել այդ նպատակին հասնելու համար», – նշել է նա։ Ֆրանսիայի Էվիան-լե-Բեն առողջարանային քաղաքում հունիսի 15-17-ն անցկացվում է G7-ի երկրների գագաթնաժողովը, որի ընթացքում պետք է հանդիպեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5988

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով