«Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյնի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով. «Հայոց ցեղասպանության հերթական տարելիցը պարզապես հիշեցում չէ անցյալի մասին…Այս օրը հիշեցում է մեզ` ուժեղ լինելու մասին։ Մեր հայրենակիցները կոտորվեցին նաև այն պատճառով, որ չունեինք կազմակերպված և ուժեղ պետություն, որը կկարողանար պաշտպանել իր ժողովրդին։ Այսօր մենք մեզ նույն հարցն ենք տալիս՝ պատրա՞ստ ենք լինել ուժեղ, թե ուզում ենք շարունակել կորստաբեր ընթացքը թույլ իշխանության հետ։ Հասարակությունը սպասում է առաջնորդի, որը չի թողնի իր ժողովրդին անպաշտպան ու գլուխ չի խոնարհի հակառակորդի առաջ։ Այս սպասումը օբյեկտիվորեն կապվում է Սամվել Կարապետյանի հետ։ Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդի հետ թիմակիցների հանդիպումը ընդամենը մեկ օրում հավաքել է 1.2 միլիոն (ավելացող) դիտում՝ միայն մեր Ֆեյսբուքի պաշտոնական էջում։ Սա պարզապես թիվ չէ։ Սա հստակ ազդակ է։ Սա նշանակում է, որ Հայաստանի քաղաքացին պատրաստ է փոփոխության, պատրաստ է ուժեղ պետության, պատրաստ է ուժեղ առաջնորդի և պատրաստ է այլևս թույլ չլինել»:



