Ֆրանսիայում ընթացող G7-ի գագաթնաժողովի շրջանակում կայացել է Վլադիմիր Զելենսկու, Դոնալդ Թրամփի և Էմանուել Մակրոնի փակ հանդիպումը։ Սա Զելենսկու և Թրամփի առաջին անձնական հանդիպումն է վերջին չորս ամսվա ընթացքում։ Կողմերը քննարկել են Ռուսաստանի հետ ընթացող պատերազմը և դադարեցված խաղաղ բանակցությունները վերսկսելու հնարավորությունները։ Հանդիպումը տեղի է ունեցել «Մեծ յոթնյակի» համատեղ աշխատանքային նստաշրջանի շրջանակում։



