Ֆոն դեր Լայենն ու Սթարմերը քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները

Ֆրանսիայի Էվիան քաղաքում ընթացող Մեծ յոթնյակի գագաթնաժողովի շրջանակներում Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հանդիպել է Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Եվրոպական հանձնաժողովի նախագահը։ «Մենք քննարկեցինք Մերձավոր Արևելքում տեղի ունեցող վերջին զարգացումները, անհրաժեշտությունը՝ շարունակելու մեր աջակցությունը Ուկրաինային, նրա զինված ուժերին և ուկրաինական ԶՈՒ-ի ձմռան նախապատրաստվածությանը»,-գրել է ֆոն դեր Լայենը։ Եվրահանձնաժողովի նախագահը նաև հավելել է, որ հանդիպմանը քննարկվել են Եվրոպական միության և Միացյալ Թագավորության երկկողմ հարաբերությունները։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 6028

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով