Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում

Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովն անհաջող է մեկնարկել գերմանական Հալլե քաղաքի ATP-500 մրցաշարում: Հալլեի մրցաշարի մեկնարկում Խաչանովը մոտ երկու ժամ մրցեց ամերիկացի Իտան Քուինի հետ ու պարտվեց 6:1, 4:6, 4:6 հաշվով։ Կարեն Խաչանովը պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակում 18-րդն է: Նա 4 անգամ հաղթել է միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող մրցաշարում: Խաչանովը Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9656

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով