«Արցախում վանդալիզմի դեպքերը գերազանցել են 1000-ը․ սա մշակութային ցեղասպանություն է»․ Հովիկ Ավանեսով

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը հայտնում է․ «Արցախում մշակութային ժառանգության վտանգման ահազանգ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա առիթով աշխարհում անցկացվող միջոցառումների ֆոնին՝ Արցախում իրավիճակը շարունակում է մտահոգիչ մնալ։ Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովն արձանագրում է, որ 2020 թվականի սեպտեմբերից մինչ օրս Արցախում վանդալիզմի դեպքերը գերազանցել են 1000-ը՝ ընդգծելով, որ սա կարելի է համարել 21-րդ դարի խոշորագույն մշակութային ցեղասպանություններից մեկը։ Նրա գնահատմամբ՝ Ադրբեջանը երկար տարիներ վարում է հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացման և յուրացման նպատակային քաղաքականություն, որը հատկապես սրվել է բռնազավթված տարածքներում։ Այս գործընթացը, ըստ Ավանեսովի, իրականացվում է պետական մակարդակով՝ Իլհամ Ալիևի ղեկավարությամբ։ Արձանագրված դեպքերը ներառում են հայկական եկեղեցիների և խաչքարերի վնասում, արձանագրությունների վերացում, ինչպես նաև հուշարձանների օգտագործում շինարարական կամ ռազմական նպատակներով։ Մասնավորապես, նշվում է, որ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին ենթարկվել է հրետակոծության, իսկ այլ սրբավայրեր նույնպես թիրախավորվել են տարբեր ժամանակահատվածներում։ Փաստերի այս ամբողջությունը, ըստ փորձագետների, վկայում է համակարգված քաղաքականության մասին, որի նպատակն է ոչ միայն ֆիզիկական, այլև մշակութային ժառանգության վերացումը տարածաշրջանում»։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5702

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով