Թանգարանային թալան․ հնագույն սաղավարտը վերադարձվել է

2500-ամյա ոսկե սաղավարտը վերադարձվել է Ռումինիա՝ Նիդեռլանդներում տեղի ունեցած թանգարանային թալանից 14 ամիս անց։ Խոսքը հռչակավոր Կոցոֆենեշտիի (Coțofenești) սաղավարտի մասին է, որը համարվում է Դակիայի քաղաքակրթության կարևորագույն ազգային արժեքներից մեկը։ Այն և երեք ոսկե ձեռնաշղթաները 2025 թվականի հունվարին գողացվել էին Նիդեռլանդների Դրենտս (Drents) թանգարանից։ Գողությունը ցնցել էր արվեստի աշխարհը․ զինված հարձակումից և պայթյունից հետո արժեքավոր նմուշներն անհետացել էին։ Որոշ ժամանակ նույնիսկ մտավախություն կար, որ սաղավարտը կարող է հալեցված լինել։ Միջազգային հետաքննությունից հետո հիմնական նմուշները վերադարձվել են Բուխարեստ և խիստ հսկողության ներքո տեղափոխվել Ռումինիայի պատմության ազգային թանգարան (National History Museum of Romania)։ Դրանք ցուցադրվել են հատուկ պաշտպանիչ ցուցափեղկում՝ զինված պահակների հսկողությամբ։ Ռումինիայի իշխանությունները վերադարձը որակել են որպես ազգային հիշողության վերականգնում՝ ընդգծելով, որ սա ոչ միայն արվեստի գործերի, այլև ամբողջ քաղաքակրթական ժառանգության վերադարձ է։ Հոլանդական կողմը ևս նշել է, որ սա հուզիչ պահ է, իսկ երկու երկրների իրավապահ մարմինները գործել են համատեղ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։ Թեև մեկ ապարանջանի գտնվելու վայրը դեռևս անհայտ է, որոնումները շարունակվում են։ Վերականգնված հնագույն գանձերը մոտ օրերս կցուցադրվեն հանրությանը, որից հետո կանցնեն մասնագիտական վերականգնման փուլ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5702

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով