ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հունիսի 19-ին զրույց է ունեցել Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի հետ։ Այդ մասին նշվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Թոմի Փիգոթի հաղորդագրության մեջ։ Փիգոթի հաղորդագրության համաձայն՝ ԱՄՆ պետքարտուղարը բարձր է գնահատել «Լիբանանի ինքնիշխանությունն ապահովելու և այն վերականգնելու պատմական հնարավորությունն իրագործելու գործում նախագահ Աունի խիզախությունը»։ «Միացյալ Նահանգները լիովին աջակցում է Լիբանանի կառավարությանը՝ ինքնիշխան պետություն կառուցելու և հարևանների հետ խաղաղության հասնելու գործում։ Ռուբիոն ընդգծել է, որ Իսրայելի հետ երկկողմ բանակցությունները երկրի վերականգնման և բռնության շղթան կոտրելու միակ ուղին են։ Կողմերը քննարկել են հունիսի 23-25-ը Վաշինգտոնում նախատեսված բանակցությունների հաջորդ փուլը, որտեղ ակնկալվում է առաջընթաց գրանցել տևական խաղաղության հասնելու ճանապարհին։ Պետքարտուղարը նաև վերահաստատել է «Հեզբոլլահի» զինաթափման և Լիբանանի ողջ տարածքում պետական վերահսկողության վերականգնման անհրաժեշտությունը՝ կարևորելով այդ հարցում տարածաշրջանային դաշնակիցների հետ համագործակցությունը», — նշված է Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ։



