Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի բասկետբոլի կանանց հավաքականը մեկնել է Կոսովո, որտեղ կմասնակցի փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը: Այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլիի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Թիմի կազմում են` Քեյլա Քեշմեշյանը, Սուսաննա Խաչատրյանը, Լիա Կրումյանը, Սիլվիա Վարդազարյանը, Ավա Օ’Նիլ Իսկանդարյանը, Անիելա Հավանջյանը, Մերի Մարգարյանը, Ավա Ղարիբը, Սեդա Գաբրիելյանը, Օսաննա Տիրիթյանը, Մերի Գրիգորյանը, Լուսինե Հակոբյանը: Առաջնությունը կկայանա հունիսի 23-28-ը: Խմբային փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցներն Անդորրան ու Կոսովոն են:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9645

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով