«Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ են այցելել մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների սաներ

Ազգային ժողովից տեղեկացնում են, որ շաբաթվա ընթացքում «Բաց դաս» ծրագրի շրջանակում խորհրդարան են այցելել Հայաստանի մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հանդիպել և զրուցել է Ամերիկայի հայկական համագումարի Ամառային փորձնակների ծրագրի մասնակիցների հետ։ Պատգամավոր Ջուլիետա Ազարյանը հյուրընկալել է «Գերմիոնա» կրթական համալիրի աշակերտներին և ուսուցիչներին: Լոռու մարզի Ստեփանավանի Սուրբ Գրիգոր Լուսավորչի անվան թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտներին և ուսուցիչներին ընդունել է խորհրդարանական Շիրակ Թորոսյանը: Պատգամավոր Էմմա Պալյանը հանդիպել է Շիրակի մարզի Ախուրյանի թիվ 2 հիմնական դպրոցի սաների հետ: Երևանի Լևոն Շանթի անվան թիվ 4 հիմնական դպրոցի ներկայացուցիչների հետ էլ զրուցել է խորհրդարանական Էսթեր Այվազյանը։ Հանդիպումների ընթացքում օրենսդիրները պատասխանել են երիտասարդներին հուզող հարցերին, որոնք վերաբերել են, մասնավորապես, Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, տարբեր երկրների և միջազգային կառույցների հետ հարաբերություններին, իրականացվող կրթական ծրագրերին: Հյուրերը եղել են օրենսդիր մարմնի գրադարանում ու թանգարանում, ԱԺ նիստերի դահլիճի օթյակից հետևել խորհրդարանի աշխատանքներին:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9656

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով