Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան

Կոտայքի մարզի Ակունք խոշորացված համայնքի Զառ բնակավայրում ՀՀ կառավարությունն այս պահին պետական ծրագրով զրոյից միաժամանակ կառուցում է և նոր դպրոց, և նոր մանկապարտեզ: Ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։ «Մինչ այս գյուղում երբևէ մանկապարտեզ չի գործել, իսկ գործող դպրոցը կառուցվել է հեռավոր 1977 թվականին։ Հունիսի 7-ի համապետական ընտրություններին Զառի 782 ընտրողներից Քաղաքացիական պայմանագիր կուսակցության օգտին քվեարկել են 369 (47,2%) քաղաքացիներ։ Շնորհակալություն ՀՀ Կառավարությանն այս ռազմավարական ծրագրերի համար. Զառի մեր հայրենակիցներն անշուշտ լավագույնս են գիտակցում Վարչապետ Նիկոլ Փաշինյան-ի և կառավարող թիմի հանձնառությունը»,- գրել է նա:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9656

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով