Մունդիալ-2026. Եգիպտոսը հաղթեց Նոր Զելանդիային, Ուրուգվայ-Կաբո Վերդե հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի

Լոս Անջելես, ԱՄՆ Մարզադաշտ «Լոս Անջելես» G խումբ, երկրորդ տուր Բելգիա-Իրան`0:0 Աշխարհի առաջնությունում Բելգիան և Իրանի միմյանց դեմ հանդիպումն ավարտեցին ոչ-ոքի հաշվով: Սա երկու թիմերի անընդմեջ երկրորդ ոչ-ոքին է այս Մունդիալում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այժմ այս խմբում առաջատարը Եգիպտոսն է, որն ունի 4 միավոր: 2-ական միավոր ունեն Իրանն ու Բելգիան, իսկ Նոր Զելանդիան մեկ միավոր է հավաքել: Մայամի, ԱՄՆ, Մարզադաշտ «Մայամի» H խումբ, երկրորդ տուր Ուրուգվայ-Կաբո Վերդե` 2:2 Ընթացիկ աշխարհի առաջնության խմբային փուլի բացահայտումներից մեկը Կաբո Վերդեն է, որն արդեն երկրորդ հանդիպում է, ինչ հավասար պայքար է մղում մրցակիցների հետ: Ուրուգվայն էլ ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Կաբո Վերդեի հետ: Հարավամերիկացիների կազմում աչքի ընկան Մաքսիմիլիանո Արաուխոն ու Ագուստին Կանոբիոն: Կաբո Վերդեի կազմից գոլերը խփեցին Քևին Պինան ու Հեյլո Վարելան: Տեսանյութը` այստեղ : Վանկուվեր, Կանադա Մարզադաշտ «Վանկուվեր» G խումբ. երկրորդ տուր Նոր Զելանդիա-Եգիպտոս` 1:3 Եվ այս ԱԱ-ի առաջին հաղթանակը տոնեց Եգիպտոսի հավաքականը, որը 1:3 հաշվով առավելության հասավ Նոր Զելանդիայի նկատմամբ: Եգիպտացիներից գոլերը հեղինակեցին Մուստաֆա Զիկոն, Մուհամեդ Սալահն ու Տրեզեգուտը: Նոր Զելանդիայի միակ գոլը խփեց Ֆին Սուրմանը:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9634

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով