Մունդիալ-2026. Գերմանիան ու ԱՄՆ-ն պարտվեցին երրորդ տուրում

Ֆիլադելֆիա, ԱՄՆ Մարզադաշտ «Ֆիլադելֆիա» E խումբ, երրորդ տուր Կյուրասաու-Կոտ դ’Իվուար` 0:2 Աշխարհի առաջնության վերջին տուրում Կոտ դ’Իվուարը երկու անպատասխան գնդակ ուղարկեց Կյուրասաուի դարպասը և ապահովեց հաջորդ փուլի ուղեգիրը: Կոտ դ’Իվուարի կազմում դուբլի հեղինակ դարձավ Նիկոլաս Պելեն: Այս հաղթանակով Կոտ դ’Իվուարը խմբում 6 միավորով զբաղեցրեց երկրորդ տեղը: Կյուրասաուն դուրս մնաց ԱԱ-ից` 1 միավորով միայն վերջինը լինելով: Նյու Յորք, ԱՄՆ Մարզադաշտ «Նյու Ջերսի» E խումբ, երրորդ տուր Էկվադոր-Գերմանիա` 2:1 Ընթացիկ «Մունդիալ»-ի ֆավորիտներից մեկը` Գերմանիան, անակնկալ պարտություն կրեց վերջին տուրում` զիջելով Էկվադորին: Գերմանիայից Լերոյ Սանեի երկրորդ րոպեին խփած գոլին Էկվադորից պատասխանեցին Նիլսոն Անգուլոն ու Գոնսալո Պլատան: Գերմանիան խմբում գրավեց առաջին տեղը, իսկ Էկվադորը՝ երրորդը: Այս խմբից հաջորդ փուլ դուրս եկան Գերմանիան, Կոտ դ’Իվուար և Էկվադորը: Դալլաս, ԱՄՆ Մարզադաշտ «Դալլաս» F խումբ, երրորդ տուր Ճապոնիա-Շվեդիա` 1:1 Այս խմբի այս երկու թիմերի համար որոշիչ էր վերջին տուրի այս հանդիպումը, որն ավարտվեց ոչ-ոքի հաշվով: Ճապոնիայի ընտրանու ֆուտբոլիստ Դայզեն Մաեդայի 56-րդ րոպեին խփած գոլին 62-րդ րոպեին շվեդներից պատասխանեց Անտոնի Էլանգան: Թե Ճապոնիան, թե Շվեդիան կշարունակեն պայքարն ԱԱ-ում: Կանզաս, ԱՄՆ Մարզադաշտ «Կանզաս» F խումբ, երրորդ տուր Թունիս-Նիդեռլանդներ` 1:3 Նիդեռլանդների ընտրանին խմբային փուլում երկրորդ հաղթանակը տոնեց` առավելության հասնելով Թունիսի հավաքականի նկատմամբ: Նախ` մեկնարկից 3 րոպե անց ինքնագոլի հեղինակ դարձավ Էլիես Շխիրին, մեկական անգամ էլ աչքի ընկան Բրայան Բրոբին ու Յան Պաուլ վան Հեկեն: Թունիսի հեղինակության գնդակը խփեց Հազեն Մաստուրին: Թունիսի ընտրանին չի շարունակի պայքարն ԱԱ-ում: Լոս Անջելես, ԱՄՆ Մարզադաշտ «Լոս Անջելես» D խումբ, երրորդ տուր Թուրքիա-ԱՄՆ` 3:2 ԱՄՆ ընտրանին առաջին պարտությունը կրեց ընթացիկ ԱԱ-ում` վերջին տուրում զիջելով թուրքերին, որոնք դուրս են մնացել «Մունդիալ»-ի հետագա պայքարից: Թուրքերի կազմում աչքի ընկան Արդա Գյուլերը, Բարիս Յիլմազը և Կան Այհանը: ԱՄՆ ընտրանու կազմում գոլերի հեղինակներ դարձան Ասթոն Թրաստը, Սեբաստիան Բենհալտերը: D խմբում առաջին հորիզոնականը զբաղեցրեց ԱՄՆ թիմը` հավաքելով 6 միավորը: Սան Ֆրանցիսկո, ԱՄՆ Մարզադաշտ «Սան Ֆրանցիսկո» D խումբ, երրորդ տուր Պարագվայ-Ավստրալիա` 0:0 D խմբի վերջին խաղում ոչ-ոքի ավարտելով հանդիպումն Ավստրալիայի հետ` դուրս մնաց աշխարհի առաջնության հետագա պայքարից` խմբում զբաղեցնելով միայն 3-րդ հորիզոնականը: Ավստրալիան ու ԱՄՆ կշարունակեն ելույթներն աշխարհի առաջնության 1/32 եզրափակիչում:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9690

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով