Կարակասի Սիմոն Բոլիվարի անվան միջազգային օդանավակայանի երեք թռիչքուղիներից մեկը փակ կլինի մինչև հուլիսի 2-ը։ Դրա մասին հաղորդում է ռուսական ТАСС գործակալությունը՝ հղում անելով երկրի ավիացիոն ոլորտի իր աղբյուրին։ «Ասֆալտապատ ծածկույթով և 2500 մետր երկարությամբ երեք թռիչքուղիներից մեկը շահագործման համար փակ կլինի մինչև հուլիսի 2-ի օրվա ավարտը»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Նա նշել է, որ նման որոշումը կապված է երկրաշարժի հետևանքների հետ, սակայն չի հստակեցնել վնասվածության աստիճանը։ Օդանավակայանի մյուս երկու թռիչքուղիներն ունեն ասֆալտբետոնե ծածկույթ, և դրանց երկարությունը կազմում է 2885 և 3500 մետր։ Գործակալության զրուցակիցը ընդգծել է նաև, որ Սիմոն Բոլիվարի անվան օդանավակայանի աշխատանքը՝ ուղևորատար չվերթների ընդունման կամ մեկնման մասով, դեռևս չի վերսկսվել։ Մայրաքաղաքային մեկ այլ օդանավակայան՝ Օսկար Մաչադո Սուլոագայի անվան օդանավակայանը, մի քանի ժամ առաջ սկսել է ինքնաթիռներ ընդունել։ Սակայն առայժմ խոսքը վերաբերում է միայն ընդհանուր նշանակության ավիացիայի փոքր օդանավերին, որոնք իրականացնում են ներպետական չվերթներ։ Ավելի վաղ ТАСС-ի



