Ինչո՞ւ է գնդապետը զինկոմիսարիատում աշխատում. մաքսիմալ թվայնացման պետք է գնալ

Հայաստանի բանակը միաժամանակ մի քանի փոփոխության ճնշման տակ է։ Մի կողմից՝ ՊՆ-ն քննարկում է սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրումը, շարունակվում են 25-օրյա վարժական հավաքները և դրանց արդյունավետության շուրջ բանավեճը։ Մյուս կողմից՝ բանակում ոչ մարտական պայմաններում մահերի հերթական դեպքերը արդեն ստիպել են վարչապետին խոսել անհատական պատասխանատվության և Ռազմական ոստիկանությունում ու ՊՆ համապատասխան օղակներում կադրային փոփոխությունների մասին։ Բայց խնդիրը միայն բանակի ներսում չէ։ Հայաստանը սպառազինության մատակարարումները դիվերսիֆիկացնում է՝ Հնդկաստան, Ֆրանսիա, այժմ նաև ամերիկյան ուղղություն, մինչդեռ տարածաշրջանային պատերազմը հարցականի տակ է դնում Իրանի տարանցիկ հնարավորությունները, իսկ Վրաստանի արտաքին քաղաքական փոփոխվող միջավայրը ստիպում է մտածել այլընտրանքային լոգիստիկայի մասին։ Հայաստանը կարող է զենք գնել, բայց արդյո՞ք ունի պատերազմի կամ տարածաշրջանային ճգնաժամի պայմաններում այն Հայաստան հասցնելու երաշխավորված ճանապարհ։ Միաժամանակ փոխվում է ամբողջ տարածաշրջանային անվտանգության ճարտարապետությունը։ Թուրքիան, Պակիստանն ու Սաուդյան Արաբիան ստորագրել են Մեքքայի համատեղ պաշտպանության համաձայնագիրը՝ փոխադարձ պաշտպանության սկզբունքով և ռազմական տեխնոլոգիաների ու համատեղ արտադրության բաղադրիչով։ Վաշինգտոնյան գագաթնաժողովից մեկ տարի անց ԱՄՆ-ը, Հայաստանն ու Ադրբեջանը վերահաստատում են խաղաղության և TRIPP-ի օրակարգը, իսկ Փաշինյան–Զելենսկի հեռախոսազրույցից հետո Զելենսկին հայտարարում է, որ հայ-ուկրաինական հարաբերությունները դառնում են ավելի կառուցողական։ Այս ամենի կենտրոնում մեկ հարց է՝ ի՞նչ բանակ է կառուցում Հայաստանը նոր տարածաշրջանի համար, և համապատասխանո՞ւմ են մեր մարդկային ռեսուրսը, ռազմարդյունաբերությունը, սպառազինությունն ու մատակարարման ուղիները այն անվտանգային միջավայրին, որը ձևավորվում է մեր շուրջը։ Թեմայի շուրջ զրուցել ենք ռազմական փորձագետ, APRI Armenia-ի գիտաշխատող Լեոնիդ Ներսիսյանի հետ։ Առավել մանրամասն՝ տեսանյութում

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 10838

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով