Վաշինգտոնը մտադիր է զգուշացնել ԱՄՆ-ի նախաձեռնած Pax Silica տեխնոլոգիական դաշինքի անդամներին. նրանք կհեռացվեն կառույցից, եթե միանան չինական AI (արհեստական բանականություն) ծրագրերին։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Գործակալության տվյալներով՝ Պետքարտուղարությունը նախատեսում է նամակ ուղարկել 35 պետության՝ պահանջելով կողմնորոշվել ԱՄՆ-ի և Չինաստանի միջև մրցավազքում։ Ներկայումս միակ երկիրը, որը միաժամանակ մասնակցում է և՛ ամերիկյան, և՛ չինական նախաձեռնությանը, Ղազախստանն է։



