Եգիպտոսի հավաքականի ավագ Մոհամեդ Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ի խմբային փուլի Իրանի դեմ խաղում (1:1)։ Նա փոխարինվել է 57-րդ րոպեին՝ ծնկատակի ջլի հատվածում ցավերի պատճառով։ Եգիպտոսի ֆուտբոլի ասոցիացիան հայտնում է, որ ֆուտբոլիստը ռենտգեն հետազոտություն և բուժզննում կանցնի՝ վերականգնման ծրագիրը հստակեցնելու համար։ Այս ոչ-ոքիից հետո Եգիպտոսի ընտրանին խմբից դուրս է եկել երկրորդ տեղով և 1/16 եզրափակիչում ուժերը կչափի Ավստրալիայի հավաքականի հետ։



