Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները

Ավարտվեց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կողմից կազմակերպված 2026 թվականի շախմատի վետերանների առաջնությունը: Այդ մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: 50+ տարիքային խմբում չեմպիոն դարձավ Կարեն Մակարյանը, ով 9 հնարավորից վաստակեց 8.5 միավոր: Փոխչեմպիոն դարձավ Ազատ Թավաքալյանը՝ 7 միավորով: Լավագույն եռյակը եզրափակեց Վլադիմիր Պողոսյանը, ով վաստակեց 6.5 միավոր: 65+ տարիքային խմբում չեմպիոն դարձավ Հայկ Դոլմազյանը, ով 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր: Փոխչեմպիոն դարձավ Պարույր Հակոբյանը՝ 7 միավորով: Լավագույն եռյակը եզրափակեց Անդրանիկ Աբրահամյանը, որը վաստակեց 6.5 միավոր: Հատուկ մրցանակի արժանացավ նաև 80+ տարիքային խմբում լավագույն արդյունքը գրանցած Հայկ Մանուկյանը, որը վաստակեց 6 միավոր և զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը ընդհանուր հաշվարկում:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16852

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով