Նյու Ջերսի, ԱՄՆ Մարզադաշտ «Նյու Ջերսի» L խումբ, երրորդ տուր Պանամա-Անգլիա` 0:2 Ընթացիկ աշխարհի առաջնության ֆավորիտներից մեկը` Անգլիայի հավաքականը, խմբային վերջին տուրում իր երկրորդ հաղթանակը տոնեց` գերազանցելով Պանամային: Անգլիայի կազմում աչքի ընկան Ջուդ Բելինգեմն ու Հարի Քեյնը: Այս հաղթանակի շնորհիվ Անգլիան խմբում վաստակեց 7 միավոր: Պանաման վերջին տեղում է: Տեսանյութը` այստեղ : Ֆիլադելֆիա, ԱՄՆ Մարզադաշտ «Ֆիլադելֆիա» L խումբ, երրորդ տուր Խորվաթիա-Գանա` 2:1 «Մունդիալ»-ի այս խաղում Խորվաթիան զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը հենց Գանայի նկատմամբ տոնած հաղթանակի շնորհիվ: Խորվաթների կազմում աչքի ընկան Պետեր Սուչիչն ու Նիկոլա Վլասիչը: Գանայի միակ գոլը խփեց Դերիկ Լուկասենը: Խորվաթիան երկրորդն է մրցաշարային աղյուսակում 6 միավորով: Գանան երրորդն է, սակայն կշարունակի պայքարը փլեյ-օֆֆում: Մայամի, ԱՄՆ Մարզադաշտ «Մայամի» K խումբ, երրորդ տուր Կոլումբիա-Պորտուգալիա` 0:0 Պորտուգալիայի ընտրանին վերջին տուրում ոչ-ոքի ավարտելով հանդիպումը Կոլումբիայի հետ` խմբում զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը: Առաջին տեղում Կոլումբիայի հավաքականն է, որը երկու հաղթանակ ունի և մեկ ոչ-ոքի: Ատլանտա, ԱՄՆ Մարզադաշտ «Ատլանտա» K խումբ, երրորդ տուր Կոնգո-Ուզբեկստան` 3:1 Ուզբեկստանի ընտրանին առաջին անգամ մասնակցելով աշխարհի առաջնությունների հիմնական փուլին, ոչ մի հաղթանակ չտոնեց: Կոնգոյի ընտրանին վերջին տուրում հաղթեց ուզբեկներին` այդ կերպ ապահովելով իր տեղը փլեյ-օֆֆում: Դալլաս, ԱՄՆ Մարզադաշտ «Դալլաս» J խումբ, երրորդ տուր Հորդանան-Արգենտինա`1:3 Աշխարհի առաջնությունների գործող չեմպիոն Արգենտինայի ընտրանին խմբային փուլում տոնեց երեք հաղթանակ: Վերջին տուրում «Լա Սկալոնետա»-ն պարտության մատնեց Հորդանան: Արգենտինացիների կազմում աչքի ընկան Ջովանի Լո Չելսոն, Լաուտարո Մարտինեսն ու Լիոնել Մեսին: Հորդանանի հեղինակության գնդակը խփեց Մուսա Ալտամարին: Տեսանյութը` այստեղ : Կանզաս, ԱՄՆ Մարզադաշտ «Կանզաս» J խումբ, երրորդ տուր Ալժիր-Ավստրիա` 3:3 Վերջին տուրում գոլառատ ոչ-ոքի խաղով թե՛ Ավստրիան և թե՛ Ալժիրը կշարունակեն պայքարն աշխարհի առաջնության փլեյ-օֆֆում: Մրցաշարային աղյուսակում Ավստրիան գրավեց երկրորդ, իսկ Ալժիրը երրորդ հորիզոնականը:



