Ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրը Հայաստանն ունի 2 մասնակից՝ տեղեկացնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան: Ժամը 13:00-ին մրցահարթակ դուրս կգա Տաթև Հակոբյանը, որը կմրցի կանանց գերծանր քաշային կարգում: Առաջնությունը կեզրափակվի գերծանր քաշային ծանրորդների պայքարով, որտեղ կմրցի աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Վարազդատ Լալայանը: Այդ մրցումը կմեկնարկի ժամը 16:00-ին:



