Գերմանիայի Համբուրգ նավահանգստային քաղաքի մոտ գտնվող Շտադետեղի անչափահասների ուղղիչ հաստատությունում կրակոցների հետևանքով հինգ մարդ է սպանվել։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ մանրամասնելով, որ ոստիկանությունը հայտնել է միջադեպի կապակցությամբ երկու կասկածյալի ձերբակալման մասին։ Ոստիկանության խոսնակը հայտարարել է, որ միջադեպի դրդապատճառը դեռևս հայտնի չէ։ Ըստ նրա՝ դեռ հայտնի չէ, թե միջադեպի պատճառով քանի մարդ է վիրավորվել։ Նշվում է, որ ականատեսը նկատել է, թե ինչպես են երկու անձ՝ տղամարդ ու կին, փորձում փախչել դեպքի վայրից, սակայն ոստիկանությունը նրանց ձերբակալել է։



