Նյու Յորքի Մետրոպոլիտեն արվեստի թանգարանում (The Met) բացվող «Costume Art» ցուցադրությունը նպատակ ունի ընդգծել մարմնի բազմազանությունը և վերանայել նորաձևության մեջ կիրառվող մանեկենների չափանիշները։ Մինչ այժմ դրանք հիմնականում համապատասխանել են ամերիկյան 2-րդ չափսին (size 2), ինչի պատճառով ցուցադրություններում երկար ժամանակ գերակշռել են միայն նիհար և ստանդարտացված կազմվածքները։ Նոր ցուցադրության համար ստեղծվել են 25 մանեկեններ, որոնցից 18-ը նախագծվել են իրական մարդկանց մարմինների 3D սկանավորման միջոցով։ Մոդելների թվում են հաշմանդամություն ունեցող ակտիվիստներ, պրոթեզներով մարզիկներ, անվասայլակով տեղաշարժվող մարդիկ, ինչպես նաև հղի կնոջ կազմվածքը պատկերող մանեկեններ։ Նպատակն է ուշադրություն հրավիրել այն մարմինների վրա, որոնք պատմականորեն դուրս են մնացել արվեստի և նորաձևության հարթակներից։ Ցուցադրության առանձնահատկություններից է նաև այն, որ մանեկեններն ունենալու են փայլեցված մետաղական մակերես։ Դրա շնորհիվ այցելուները կտեսնեն իրենց արտացոլանքը՝ խորհրդանշականորեն դառնալով ցուցադրության գաղափարական մասը։ Ցուցադրության առանձնահատկություններից է նաև այն, որ մանեկեններն ունենալու են փայլեցված մետաղական մակերես։ Դրա շնորհիվ այցելուները կտեսնեն իրենց արտացոլանքը՝ խորհրդանշականորեն դառնալով ցուցադրության գաղափարական մասը։



