«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում

Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի․ թիմին է միացել նիդեռլանդցի աջ եզրային հարձակվող Իման Գրիֆիթը։ Այս մասին հայտնում է «Փյունիկ»-ի մամուլի ծառայությունը: 24-ամյա ֆուտբոլիստը իր կարիերայի ընթացքում խաղացել է նիդեռլանդական «ԱԶ Ալկմար»-ի երիտասարդական թիմում և «Ֆորտունա Սիտարդ»-ում։ 2023/24 թթ․ մրցաշրջանում Գրիֆիթը «Ֆորտունա Սիտարդ»-ի կազմում Նիդեռլանդների Բարձրագույն դիվիզիոնում մասնակցել է 12 խաղի ու կատարել գոլային մեկ փոխանցում։ Իման Գրիֆիթի նախորդ թիմը Նիդեռլանդների Առաջին դիվիզիոնի ներկայացուցիչ Կերկրադե քաղաքի «Ռոդա»-ն էր, որտեղ նա հանդես է եկել 2024 թվականի հուլիսից։ Վերջինիս կազմում ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանում անցկացրել է 35 խաղ՝ դառնալով 6 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9628

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով