Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է

Հայաստանի բասկետբոլի ազգային թիմը նոր համալրում ունի կազմում: Այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան: Նոր բասկետբոլիստը` Ջաստինիան Ջեսափը, հանդես է գալիս Մյունխենի «Բավարիա» ակումբում և Հայաստանի ազգային հավաքականի կազմում իր նորամուտը կնշի հուլիսի 2-ին կայանալիք Նորվեգիայի դեմ հանդիպմանը: Ջաստինիան Ջեսափը ծնվել է 1998 թվականին, հիմնական գործում է հարձակվող-պաշտպանի և թեթև հարձակվողի դիրքերում: 2020 թվականին նա ընտրվել է NBA-ի դրաֆթում՝ 51-րդ համարով, «Golden State Warriors» թիմի կողմից։ Նա դարձել է առաջին խաղացողներից մեկը, ով դրաֆթից անմիջապես հետո շարունակեց խաղալ արտասահմանում՝ առանց NBA տեղափոխվելու։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11588

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով