Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո

Ռուսաստանցի 24-ամյա թենիսիստուհի, WTA վարկանիշային աղյուսակի 118-րդ ռակետ Ալինա Չարաևան պաշտոնապես փոխել է սպորտային քաղաքացիությունը և այսուհետ միջազգային հարթակում կներկայացնի Հայաստանը: Գործընթացն իրականացվել է «Keron» զարգացման հիմնադրամի և ՀՀ թենիսի ֆեդերացիայի տևական բանակցությունների արդյունքում: Այս մասին գրում է Forbes.ru-ն։ 2020 թվականի «Ռոլան Գարոսի» պատանեկան մրցաշարի եզրափակչի մասնակից Չարաևայի անցումը կընդլայնի Հայաստանի ներկայացվածությունը համաշխարհային կանանց թենիսում։ Ըստ լրատվամիջոցի՝ 2022թ.-ից սկսած ITF-ի սահմանափակումների ֆոնին սպորտային քաղաքացիությունը փոխել են նաև մի շարք այլ հայտնի ռուս թենիսիստուհիներ:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 16852

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով