Ռոբերտո Մարտինեսը հեռանում է Պորտուգալիայի ազգային թիմից

Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը լքում է ներկայիս պաշտոնը: Աշխարհի առաջնության 1/16 եզրափակիչ խաղից հետո, որտեղ Պորտուգալիան նվազագույն հաշվով զիջեց Իսպանիային, Մարտինեսը հայտարարել է, որ հեռանում է գլխավոր մարզչի պաշտոնից: «Այստեղ էի եկել աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճելու համար, քանի որ չունենք այդ հաղթանակը, իմաստ էլ չկա շարունակելու»,-ասել է մասնագետը: Ռոբերտո Մարտինեսը Պորտուգալիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցրեց 2023 թվականին: Նա պորտուգալացիների հետ հաղթեց միայն Ազգերի լիգայի 2024/25 մրցաշրջանը:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9655

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով