Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբին է միացել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Վարազդատ Հարոյանը։ Այս մասին հայտնում է «Արարատ» ակումբի մամուլի ծառայությունը: 33-ամյա ֆուտբոլիստն իր հարուստ կարիերայի ընթացքում հանդես է եկել Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Ղազախստանի, Իսպանիայի, Կիպրոսի, Չինաստանի և Հունգարիայի ակումբներում՝ կուտակելով մեծ միջազգային փորձ։ 2021 թվականին նա ճանաչվել է Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ։ Հարոյանը Հայաստանի հավաքականի կազմում անցկացրել է 92 հանդիպում և դարձել 4 գոլի հեղինակ՝ երկար տարիներ լինելով թիմի առաջատարներից մեկն ու ավագը։



