ՀՀ վարչապետի հովանու ներքո օգոստոսի 29-30-ը կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը

Այս տարվա սեպտեմբերին կայանալիք Tour of Armenia միջազգային բազմօրյա հեծանվավազքի մրցաշարին ընդառաջ ՀՀ վարչապետի հովանու ներքո օգոստոսի 29-30–ը կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը՝ նպաստելով Հայաստանում հեծանվային արշավների ավանդույթի և առողջ ապրելակերպի մշակույթի զարգացմանը: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից: Հեծանվային արշավին մասնակցելու պայմաններ՝ մասնակիցը պետք է ունենա առնվազն 25 կմ ճանապարհ առանց դադարի հեծանիվ վարելու կարողություն, մասնակիցը պետք է ունենա բժշկի թույլտվություն կամ տեղեկանք առողջության վերաբերյալ, որը չի պարունակում հեծանվային արշավին մասնակցության հակացուցումներ, մասնակիցը պետք է պատրաստակամ լինի օգոստոս ամսին մասնակցելու նախապատրաստական մարզումներին։ Հեծանվորդները հեծանվային արշավին մասնակցում են իրենց հեծանիվներով, ընդ որում՝ թույլատրելի են միայն մեխանիկական հեծանիվները: Հեծանվային արշավը կամփոփվի եզրափակիչ միջոցառմամբ, որի ընթացքում բոլոր մասնակիցները կստանան հավաստագրեր: Մրցանակային հիմնադրամ նախատեսված չէ։ Հեծանվային արշավին մասնակցելու համար [email protected] էլեկտրոնային հասցեին անհրաժեշտ է ուղարկել հետևյալ տեղեկատվությունը՝ մասնակցի անունը, հայրանունը, ազգանունը, հասցեն, հեռախոսի համարը (մարզ, համայնք, բնակավայր), անձնագրի կամ նույնականացման քարտի լուսապատճենը, բժշկի թույլտվության կամ առողջության վերաբերյալ տեղեկանքի լուսապատճենը: Հայտերն ընդունվում են մինչև հուլիսի 30-ը:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9646

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով