Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացել է ֆուտզալի Չեմպիոնների լիգայի նախնական փուլի վիճակահանությունը։ Այդ մասին հայտնում են ՀՖՖ-ից: Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր «Յունիսպորտն» ընդգրկվել է E խմբում, որտեղ մրցակիցներն են գերմանական «Վայլիմդորֆը», էստոնական «Տալլինն» ու իսլանդական «Ռեյկյավիկը»։ Այս խմբի խաղերը կկայանան օգոստոսի 25-30-ը, Երևանում։ Հիմնական փուլը նախատեսված է հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 1-ը։ Նոյեմբերի 4-ից կսկսվի փլեյ-օֆֆը, իսկ եզրափակիչները կկայանան մայիսին։ Մրցաշարի ձևաչափին կարող եք ծանոթանալ այստեղ ։



