Այս տարվա սեպտեմբերին կայանալիք «Tour of Armenia» միջազգային բազմօրյա հեծանվավազքի մրցաշարին ընդառաջ ՀՀ վարչապետի հովանու ներքո օգոստոսի 29-30–ը կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը՝ նպաստելով Հայաստանում հեծանվային արշավների ավանդույթի և առողջ ապրելակերպի մշակույթի զարգացմանը: Հեծանվային արշավին մասնակցելու պայմաններ՝ Հեծանվորդները հեծանվային արշավին մասնակցում են իրենց հեծանիվներով, ընդ որում՝ թույլատրելի են միայն մեխանիկական հեծանիվները: Հեծանվային արշավը կամփոփվի եզրափակիչ միջոցառմամբ, որի ընթացքում բոլոր մասնակիցները կստանան հավաստագրեր: Մրցանակային հիմնադրամ նախատեսված չէ։ Հեծանվային արշավին մասնակցելու համար [email protected] էլեկտրոնային հասցեին անհրաժեշտ է ուղարկել հետևյալ տեղեկատվությունը՝ Հայտերն ընդունվում են մինչև հուլիսի 30-ը:



