Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են

Անգլիայի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմից՝ Նորվեգիայի դեմ աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ խաղից առաջ՝ վարակիչ հիվանդության պատճառով։ Հավաքականի ներկայացուցիչները Ռայսին մեկուսացրել են հիմնական կազմից՝ վարակի հնարավոր տարածումը կանխելու համար։ Թիմի ճամբարի աղբյուրները նշել են, որ վստահ են՝ վիրուսը վերահսկողության տակ է։ Ռայսը հիվանդության պատճառով բաց է թողել երկու մարզում։ Ավելի վաղ վիրուսի ախտանշաններ էին նկատվել նաև Նորվեգիայի հավաքականի որոշ ֆուտբոլիստների մոտ։ Անգլիայի և Նորվեգիայի միջև քառորդ եզրափակիչ հանդիպումը կկայանա հուլիսի 12-իին։ Աշխարհի առաջնությունն անցկացվում է ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում և կավարտվի հուլիսի 19-ին։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9655

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով