ԱԱ-2026․ հայտնի է առաջին կիսաեզրափակիչ զույգը

Աշխարհի 2026 թվականի առաջնության առաջին կիսաեզրափակիչ զույգը հայտնի է դարձել։ Ֆրանսիայի հավաքականն առաջինն է ապահովել կիսաեզրափակչի ուղեգիրը՝ քառորդ եզրափակչում 2:0 հաշվով վստահ հաղթանակ տանելով Մարոկկոյի նկատմամբ։ Ֆրանսիացիների մրցակիցը կլինի Իսպանիայի հավաքականը, որը քառորդ եզրափակչում 2:1 հաշվով հաղթել է Բելգիային և դուրս եկել կիսաեզրափակիչ։ Ֆրանսիա-Իսպանիա հանդիպումը կկայանա հուլիսի 14-ին՝ ԱՄՆ-ի Արլինգթոն քաղաքում։ Մյուս կիսաեզրափակիչ զույգը կորոշվի Նորվեգիա-Անգլիա և Արգենտինա-Շվեյցարիա քառորդ եզրափակիչ հանդիպումների արդյունքներով։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9614

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով