5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում

Այսօր՝ հուլիսի 12-ին, Լաս Վեգասում (ԱՄՆ) կայացավ UFC 329 խառը մենամարտերի մրցաշարը։ ​Գլխավոր իրադարձության շրջանակում երկու քաշային կարգերում կազմակերպության նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը հնգամյա դադարից հետո անցկացրեց իր առաջին մենամարտը՝ ռևանշի դուրս գալով կիսաթեթև քաշային կարգի (մինչև 65 կգ) նախկին տիտղոսակիր, ամերիկացի Մաքս Հոլոուեյի դեմ։ Առաջին ռաունդում տեխնիկական նոկաուտով (ոտքի վնասվածք) հաղթանակ տարավ Հոլոուեյը։ ​Նշենք, որ Հոլոուեյը դարձավ պրոմոուշենի պատմության 20-րդ մարտիկը, որին հաջողվել է հաղթել երեք տարբեր քաշային կարգերում։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9614

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով