BMW-ն ԱՄՆ-ում հետ է կանչում շուրջ 30 հազար մեքենա

Reuters-y գրում է, որ գերմանական BMW ընկերությունը ԱՄՆ-ում հետ է կանչում 29.119 ավտոմեքենա՝ տեխնիկական խնդրի պատճառով։ Ըստ Ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային վարչության՝ շարժիչի գործարկման ռելեն կարող է ժանգոտվել (կոռոզիայի ենթարկվել), ինչը կարող է հանգեցնել գերտաքացման և նույնիսկ հրդեհի վտանգի։ Հետկանչը վերաբերում է 530e xDrive, 740Le xDrive և iPerformance մոդելներին։ BMW-ի դիլերները կփոխարինեն անսարք մասն անվճար՝ հաճախորդների անվտանգությունն ապահովելու համար։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 10016

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով