Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը մեկնել է Վաշինգտոն՝ իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների համար։ Այդ մասին հաղորդվում է հանրապետության նախագահի աշխատակազմի հայտարարության մեջ, որը փոխանցվել է ՏԱՍՍ-ին «Սպիտակ տանը կկայանա լիբանանա-ամերիկյան գագաթնաժողով՝ Լիբանանում հրադադարի ամրապնդման և կայունության վերականգնման ուղիները քննարկելու համար։ Կողմերը կքննարկեն իսրայելական զորքերի օկուպացված տարածքներից դուրսբերման և ամբողջ երկրում պետական իշխանության ընդլայնման հարցը», – ասվում է հայտարարության մեջ։



