Մեր հարևանները աջակցեցին մեզ. Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ երկրի հարաբերությունները հարևան պետությունների հետ ներկայում ավելի լավ են, քան նախկինում, և տարածաշրջանի երկրները սերտ համագործակցում են Իրանի հետ։ «Մեր հարաբերությունները հարևանների հետ շատ ավելի լավ են, քան նախկինում, և հարևան երկրները շատ լավ համագործակցում են մեզ հետ», – ասել է Փեզեշքիանը։ Նրա խոսքով՝ պատերազմի ընթացքում նախատեսված սցենարներից մեկը եղել է Իրանի հյուսիս-արևմուտքից և հարավ-արևելքից լարվածություն ու անկարգություններ հրահրելը։ «Նրանք պնդում էին, որ մարդիկ այդ ուղղություններից կմտնեն՝ անկարգություններ առաջացնելու համար», – նշել է Իրանի նախագահը։ Փեզեշքիանը հայտարարել է, որ տարածաշրջանի երկրները թույլ չեն տվել, որպեսզի որևէ մեկը այդ ուղղություններով հեշտությամբ անցնի և անկայունություն ստեղծի։ «Սա շատ կարևոր հանգամանք է․ մեր հարևանները թույլ չտվեցին, որ մարդիկ անցնեն և ստեղծեն անկարգություններ ու անկայունություն։ Նրանք ոչ միայն ձեռնպահ մնացին նման քայլերից, այլև աջակցեցին մեզ», – ասել է Իրանի նախագահը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 10152

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով