Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում

Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Վրաստանի Փոթի քաղաքում անցկացված Irakli Lolua Cup կայծակնային շախմատի մրցաշարում: Այդ մասին ասված է Շախմատի ֆեդերացիայի Ֆեյսբուքի էջում։ «Մրցաշարի միանձնյա հաղթող դարձավ միջազգային վարպետ Ալեքս Սահակյանը, որը 9 հնարավորից վաստակեց 8 միավոր: Նշենք, որ Ալեքսը ներկայումս գտնվում է զինվորական ծառայության մեջ: ՖԻԴԵ-ի վարպետ Մենուա Հակոբյանը և Հակոբ Հակոբյանը վաստակեցին 7.5 միավոր և համապատասխանաբար զբաղեցրին 2-րդ և 3-րդ հորիզոնականները։ Շնորհավորում ենք մեր շախմատիստներին և մաղթում նորանոր հաջողություններ»,- նշված է գրառման մեջ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 10124

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով