Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում զինամթերքի հսկայական պաշարների մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անդրադարձել է այն լուրերին, թե Վաշինգտոնն Իրանի դեմ պատերազմում սպառել է կալանիչ հրթիռների պաշարների մեծ մասը: Truth Social հարթակում նա հայտարարել է, որ երկրում մեծ քանակությամբ զինամթերք կա, իսկ հակառակ լուրեր տարածողներին սպառնացել է ազատազրկմամբ: «ԱՄՆ-ն հսկայական քանակությամբ զինամթերք ունի, հատկապես՝ որոշակի տեսակի: Բացի այդ, մեծ քանակությամբ զինամթերք արտադրվում է և անհրաժեշտության դեպքում առաքվում ԱՄՆ: Պաշտպանական ընկերությունները կառուցում են մեր երկրի պատմության ընթացքում ամենամեծ թվով գործարանները», – հայտարարել է ԱՄՆ նախագահը: Թրամփը հավելել է, որ նման «դավաճանական հայտարարություններ» անողներին հետապնդում են, և նրանց սպասվում է «երկարաժամկետ ազատազրկում»:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 10130

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով