Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հուլիսի 19-ին Կատար կատարելիք այցի ընթացքում մտադիր է քննարկել Պարսից ծոցում իրավիճակի կարգավորման հարցը, Հորմուզի նեղուցում նավագնացության լիակատար անվտանգության ապահովման հեռանկարները և Իսրայելի գործողությունները։ Այս մասին հայտնում է ռուսական ТАСС լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի ԱԳՆ-ում աղբյուրներին։ Հաղորդվում է, որ Ֆիդանը կհայտարարի Պարսից ծոցում հակամարտության վերջնական կարգավորման և իրավիճակի հետագա սրման կանխարգելման առավել կարևոր առաջնահերթություններ լինելու մասին։ Նա նաև կքննարկի այս ուղղությամբ ձեռնարկվող դիվանագիտական ​​նախաձեռնությունները և միջնորդական ջանքերը։ Ֆիդանը կընդգծի Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգությունը լիովին ապահովելու անհրաժեշտությունը։ Թուրք նախարարը նաև կընդգծի տարածաշրջանում Իսրայելի «անկայունացնող գործունեության նկատմամբ» զգոն լինելու անհրաժեշտությունը։ Անդրադարձ կկատարվի նաև Գազայում տիրող իրավիճակին և այնտեղ խաղաղության ծրագրի իրականացման շրջանակում զարգացումներին։ Նշվում է, որ երկկողմ օրակարգի շրջանակներում Ֆիդանը մտադիր է քննարկել տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտում համագործակցության ամրապնդման կարևորությունը, որը հետզհետե ավելի նշանակալի է դառնում տնտեսական կայունության և էներգետիկ անվտանգության համար։ Նաև կնշի տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների խորապատկերում երկու երկրների միջև ռազմական և պաշտպանական համագործակցության ռազմավարական արժեքը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 10122

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով