Ֆուտբոլի Աշխարհի առաջնության եզրափակչում Իսպանիայի ազգային հավաքականի տարած հաղթանակի տոնակատարությունների ժամանակ իսպանական Սյուդադ Ռոդրիգո քաղաքում շատրվանի մասնակի փլուզում է տեղի ունեցել, ինչի հետևանքով մահացել է 13-ամյա դեռահաս է մահացել։ Ինչպես հաղորդում է « Արմենպրես »-ը՝ վկայակոչելով Reuters-ը, այս մասին հայտնել են Իսպանիայի արտակարգ իրավիճակների ծառայությունները։ Փլուզման հետևանքով ևս երկու մարդ վիրավորվել է։ Դեպքը տեղի է ունեցել կեսգիշերից քիչ անց, որ ինչպես Իսպանիայի տարբեր շրջաններում, այնպես էլ 12 հազար բնակչություն ունեցող Սալամանկա նահանգում տոնում էին իրենց ազգային հավաքականի պատմական հաղթանակը։ Սյուդադ Ռոդրիգոյի քաղաքապետարանը ցավակցություն է հայտնել զոհվածի ընտանիքին։ «Ամբողջ քաղաքը սգում է այս կորուստը և իր վիշտն է կիսում անչափահասի ընկերների ու ընտանիքի հետ… Իսպանիայի ազգային հավաքականի՝ Աշխարհի առաջնությունում տարած հաղթանակի տոնակատարությունը վերածվել է ողբերգության»,- ասվում է հայտարարության մեջ։



