Կրեմլը ողջունում է Լավրովի և Ռուբիոյի հանդիպման գաղափարը

Կրեմլը վերջին օրերին ԱՄՆ ներկայացուցիչների հետ որևէ անմիջական շփում չի ունեցել, սակայն կողջունի երկու երկրների արտգործնախարարների միջև հնարավոր շփումները, ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը: «Ոչ, վերջին օրերին մեր գծով շփումներ չեն եղել», – լրագրողներին ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին։ Պեսկովը մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի վերջին հայտարարությունը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հնարավոր հանդիպման մասին: «Արտգործնախարարության և դիվանագիտական ​​​​գերատեսչությունների միջև, իհարկե, հիմնականում տեխնիկական շփումներ իրականացվում են, սակայն եթե արտաքին գործերի նախարարների մակարդակով շփում լինի, ապա մենք միայն կողջունենք դա», – ասել է Կրեմլի խոսնակը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9962

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով