Տիկնիզյանն առաջին չեմպիոնական տիտղոսն է նվաճել ակումբային կարիերայում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Նաիր Տիկնիզյանն առաջին չեմպիոնական տիտղոսն է նվաճել կարիերայում: Բելգրադի «Ցրվենա Զվեզդա»-ի ֆուտբոլիստն առաջին անգամ ակումբային մակարդակով դարձել է երկրի չեմպիոն: Բելգրադյան ակումբը ժամանակից շուտ հաղթանակի է հասել Սերբիայի ներքին առաջնությունում` մրցաշրջանի ավարտից մի քանի տուր առաջ: : Հայ պաշտպանի ակտիվում կար միայն մեկ թիմային գավաթ՝ Ռուսաստանի 2018/19 մրցաշրջանի գավաթը ԲԿՄԱ-ի կազմում: Այդ ժամանակ Տիկնիզյանը խաղաժամանակ ստացավ մրցաշարի մեկ խաղում և աչքի ընկավ արդյունավետ փոխանցումով: Ընթացիկ մրցաշրջանում հայ պաշտպանը Սերբիայի առաջնությունում արդեն անցկացրել է 23 հանդիպում և կատարել 4 գոլային փոխանցում: «Ցրվենա Զվեզդա»-ն շարունակում է պայքարը Սերբիայի գավաթում:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5709

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով