Ակբա բանկը կաջակցի հայկական արտադրանքի արտահանմանը

Ակբա բանկը տեղական արտադրողների զարգացումը խթանելու, աշխարհի տարբեր երկրներում հայկական արտադրանքի արտահանմանը նպաստելու և հայաստանյան բիզնեսի մրցունակության բարձրացմանն աջակցելու նպատակով մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ առաջարկում է Հայաստանում այս պահին գործող արտահանման ֆակտորինգի լավագույն պայմանները ։ Ֆակտորինգի տարեկան տոկոսադրույք Տրամադրման միջնորդավճար Հաշիվ-ապրանքագրի գումարի 0.3% (նվազագույնը՝ 5000 ՀՀ դրամ): Առաջարկից կարող են օգտվել Հայաստանում գործող այն կազմակերպությունները, որոնք զբաղվում են ապրանքների կամ ծառայությունների արտահանմամբ: Ակբա բանկի կողմից տրամադրվող արտահանման ֆակտորինգի միջոցով տեղական արտադրողներն ու ծառայություններ մատուցող կազմակերպություններն իրենց արտադրանքն ու ծառայությունները կկարողանան արտահանել Եվրոպական միության երկրներ, ԱՄԷ, ԱՄՆ, Չինաստան և աշխարհի շատ այլ երկրներ։ Ակբա բանկն այս առաջարկով հայաստանյան ընկերությունների համար հնարավորություն է ստեղծում մեծացնել իրենց մրցունակությունն ու ընդլայնել արտահանման աշխարհագրությունն ամբողջ աշխարհում։ Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9952

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով