ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության վերսկսումը խաթարում է միջնորդների ջանքերը և խաղաղ կարգավորման հեռանկարները, ուստի բոլոր կողմերը պետք է առավելագույն զսպվածություն ցուցաբերեն: Այս մասին Մանիլայում հայտարարել են Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) մասնակից երկրների արտաքին գործերի նախարարները: «Մենք լուրջ մտահոգություն ենք հայտնել Մերձավոր Արևելքում ստեղծված իրադրության, մասնավորապես, ԱՄՆ-ի և Իրանի միջև ռազմական գործողությունների վերսկսման կապակցությամբ: Մենք խորապես մտահոգված ենք, որ այդ իրադարձությունները լրջորեն խաթարում են հիմնական միջնորդների ընթացիկ ջանքերը և նվազեցնում են երկխոսության և դիվանագիտության միջոցով խաղաղ կարգավորման հեռանկարները», – ասվում է նրանց համատեղ հայտարարության մեջ:


