Արարատ Միրզոյանը շնորհավորել է Էդվարդ Միլիբենդին Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու առթիվ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնը ստանձնելու առթիվ շնորհավորել է Միացյալ Թագավորության նորանշանակ ԱԳ նախարար Էդվարդ Միլիբենդին։ Միրզոյանը Մեծ Բրիտանիայի նորանշանակ ԱԳ նախարարին շնորհավորել է X-ի իր միկրոբլոգում արված գրառման միջոցով։ «Շնորհավորում եմ Էդվարդ Միլիբենդին՝ Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ։ Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ համագործակցելուն՝ հանուն Հայաստան-Մեծ Բրիտանիա ռազմավարական գործընկերության առաջմղման և մեր ընդհանուր առաջնահերթությունների շրջանակներում համագործակցության խորացման»,-նշված է Արարատ Միրզոյանի գրառման մեջ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 9939

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով